Կրկին Ռոնալդու. Այն ամենը, ինչ հարկավոր է իմանալ ՖԻՖԱ-ի գալայից առաջ

524

Այսօր ՖԻՖԱ-ն պատրաստվում է «Լավագույնի» կոչումը հանձնելուն այն բանից հետո, ինչ խզեց հարաբերությունները Ֆրանս Ֆուտբոլի հետ: Միջոցառումը տեղի կունենա Ցյուրիխում այսօր երեկոյան: Ահա այն ամենը, ինչ հարկավոր է իմանալ այս միջոցառման մասին:

ԲԱԺԱՆՈՒՄ ԵՒ ՆՈՐ ԳԼՈՒԽ

Հարգարժան «Ֆրանս Ֆուտբոլ» ամսագիրն ու ՖԻՖԱ-ն տարբեր ճանապարհներ ընտրեցին «Ոսկե գնդակի» շուրջ տարաձայնություններից հետո: Հայտնի «Ոսկե գնդակը» մնաց Ֆրանս ֆուտբոլի տրամադրության տակ: Իսկ ՖԻՖԱ-ի նորաստեղծ մրցանակը կրում է համեստ «Լավագույնը» անվանումը:

ԿՐԻՇՏԻԱՆՈՒՆ ՆՈՐ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՐԴՆ Է

Գլխավոր մրցանակն այսօր երեկոյան կհանձնվի «Աշխարհի լավագույն ֆուտբոլիստին». սա է ՖԻՖԱ-ի պատասխանը «Ոսկե գնդակին»: Բեմ կհրավիրվեն երեք ֆուտբոլիստներ, ովքեր լավագույն եռյակում էին վերջին «Ոսկե գնդակի» ժամանակ: Խոսքը Կրիշտիանու Ռոնալդուի, Լիոնել Մեսսիի ու Անտոնիո Գրիզմանի մասին է:Cristiano Ronaldo, Antoine Griezmann y Leo Messi, finalistas al FIFA The Best 2016.

Միջոցառման ընթացքում ՖԻՖԱ-ն կհանձնի նաև հետևյալ մրցանակները. Լավագույն կին ֆուտբոլիստ (Մելանի Բերինգեր, Կարլի Լոյդ, Մարթա), Լավագույն մարզիչ (Ռանիերի, Ֆերնանդու Սանտուշ, Զիդան), Լավագույն կին մարզիչ (Ջիլ Էլիս, Սիլվիա Նեիդ, Փիա Սանդհեյջ), և Պուշկաշի տարվա լավագույն գոլը մրցանակը, որի թեկնածուներն են Մարլոնը, Դանյուշկա Ռոդրիգեսը, Մոհդ Ֆաիզ Զուբրին: Արդար խաղի մրցանակ և լավագույն երկրպագուների պարգև, որին հավակնում են «Դեն Հագի», «Բորուսիա Դ»-ի, «Լիվերպուլի» և Իսլանդիայի ազգային հավաքականի թիմերը:

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ

Ձայների 50%-ը պատկանում է ազգային հավաքականների մարզիչներին ու ավագներին, 25%-ը որոշվել է տպագիր և օնլայն քվեարկությամբ: Ձայների մնացած քառորդը գլոբալ մեդիա-կորպուսի ընտրված անդամների միջոցով է որոշվել:

Մեկնաբանություններ

մեկնաբանություն

Տարածել