Գվարդիոլա. Ինձ հարմարվելու ժամանակ է պետք

207

Գվարդիոլայի օրոք «Սիթին» անհավանական մեկնարկ կատարեց՝ հաղթելով բացման 10 խաղերը բոլոր առաջնություններում, բայց դրան հաջորդած 21 հանդիպումներից հաղթել է ընդամենը իննում:

«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան իր վրա է վերցրել ակումբի անկայուն մարզավիճակի ողջ պատասխանատվությունը՝ ասելով, որ ինքը դեռ նոր է սկսում ճանաչել խաղացողներին ու նրանցից օգուտ ստանալու մեթոդները:

«Երբեմն իմ գաղափարները լավը չեն, որովհետև դեռ ծանոթանում եմ խաղացողների հետ, փորձում հասկանալ, թե որն է լավագույն դիրքը, լավագույն խաղաոճը նրանց համար: Երբեմն մտածում եմ. երեքը՝ հետևում, կամ՝ այս խաղացողին այսպես կգործածեմ, ու երբեմն դա չի աշխատում: Երբ այդպես է  լինում, ես չեմ բողոքում խաղացողներից: Որովհետև տեսնում եմ նրանց մարզումը, նրանց ջանքերը:

Պետք է քեզ վրա կենտրոնանաս ու հասկանաս՝ ինչ անել, որ նրանք գտնեն իրար ու ավելի վարժ համագործակցեն, ամեն անգամ ագրեսիվության կարիք չկա:

Սա իմ աշխատանքն է: Ես պետք է օգնեմ նրանց ու ասեմ այդ մասին: Ու եթե հիմնականում մենք լավ հանդես չենք գալիս, դա իմ պատասխանատվությունն է:

Չեմ պատրաստվում հեռանալ Անգլիայից ու չեմ էլ ուզում: Իհարկե, այն ինձ կփոխի: Այդ պատճառով էլ եկել եմ այստեղ, որպեսզի փոխվեմ: Դա հաճելի է: Երբ կարիերայումս անընդհատ նույն բանն եմ անում, 15 կամ 20 տարի, ձանձրալի է դառնում: Ես կշարունակեմ լինել «Բարսելոնայում», իմ տանը, այս խաղացողների հետ էլ այնտեղ կլինեմ: Բայց ամեն երկիր իր անհատականությունն ունի, իր խաղաոճը: Եվ դա հիասքանչ է:

Ահա ինչու է ֆուտբոլը հրաշալի: Եվ իհարկե  ինչ այստեղ եմ եկել հազար միլիոն անգամ ասել եմ, որ փորձում եմ հարմարվել անգլիական ֆուտբոլին, ու հավատում եմ, որ կարող եմ դա անել»:

Մեկնաբանություններ

մեկնաբանություն

Տարածել