5 պատճառ, թե ինչու է Մոուրինյոյի «Յունայթեդը» լավագույն մարզավիճակում վերջին 8 տարիների համեմատ

869

2009-ից ի վեր «Յունայթեդը» առաջին անգամ է 8 անընդմեջ հաղթանակ տարել, բայց ո՞րն է նրանց հաջողության գաղտնիքը: Վերլուծում է independent-ը:

Կարիկի կայունությունն ու փորձըmichael-carrick.jpg

Օգոստոսին, սեպտեմբերին ու հոկտեմբերին 35-ամյա խաղացողը ոչ մի մեկնարկային խաղ չէր անցկացրել «Յունայթեդում», բայց գավաթի խաղում  դեպի «Ման. Սիթիի» դեմ 1:0 հաղթանակն ուղղորդելուց հետո նա գրեթե միշտ ներկա է:

Չնայած Կարիկը երբեք տեմպով օժտված չի եղել, նրա միտքը շարունակում է բոլորից ավելի սուր մնալ, ու նա այնպես է պահում «Յունայթեդի» կենտրոնը, որ Պոլ Պոգբան, Անդեր Էրերան և Մարուան Ֆելայինին շարունակում են պայքարել նույն դիրքի համար:
Բոլոր առաջնությունների վերջին 15 խաղերում Կարիկը մեկնարկայինում է եղել: Զարմանալի չէ, որ լուրեր կան, թե Մոուրինյոն ցանկանում է մեկ տարով երկարաձգել նրա հետ պայմանագիրը:

Ռոխոյի ու Ջոնսի համագործակցությունըmarcos-rojo-phil-jones.jpg

Ամռանը երկու խաղացողներին էլ կապում էին այլ ակումբների հետ, բայց ձախ պաշտպանն ու կենտրոնական կիսապաշտպանը ամուր կոմբինացիա ստեղծեցին «Յունայթեդի» պաշտպանությունում:

Իրականում Ռոխոն երջանիկ է, որ հեռացման չարժանացավ «Էվերթոնի» Իդրիսա Գեյեի հանդեպ կանոնները խախտելու համար, բայց դրանից ի վեր բախտի շղթան կազմավորեց հզոր ելույթներ, ու Մոուրինյոն փոխեց նրա ապագան: Ինչ վերաբերում է Ջոնսին, ապա նա անցյալ մրցաշրջանին այդքան լավ տպավորություն թողած Քրիս Սմոլինգին հերթ չի տալիս:

Իբրահիմովիչը շարունակում է լռեցնել իր քննադատներինzlatan-ibrahimovic.jpg

Շատերի ունքերը վեր թռան, երբ «Յունայթեդը» որոշեց պայմանագիր կնքել 35-ամյա խաղացողի հետ: Պոգբայի հետ մեկտեղ Իբրահիմովիչը որոշակի պարծանք է բերել «Յունայթեդին», ինչի կարիքը «Յունայթեդը» շատ էր զգում Ֆերգյուսոնի հեռացումից ի վեր: Ինչպես հենց Իբրան է ասել, ինքը ստիպեց իր քննադատներին «Ծամել սեփական լեզուները»: «ՄՅՈւ»-ն հույս ունի, որ նա կշարունակի նույնն անել նաև 2017-ին:

Ճնշում Պեպի վրաpep-guardiola.jpg

Մոուրինյոյի թիմին հավանաբար օգնել է այն փաստը, որ վերջին շաբաթներին ճնշումը մի քիչ թուլացել է: Մինչ «Յունայթեդը» իրար հետևից հաջողակ խաղեր է անցկացնում, քաղաքի մյուս ծայրում նրանց մրցակիցները պայքարում են լավ մարզավիճակ ձեռք բերելու համար, ու նրանց մարզիչ Պեպ Գվարդիոլան գլխավորում է թերթերի գլխագրերը:

Նախքան այս Միայն Մոուրինյոն էր լրագրողների ուշադրության կենտրոնում: Հիմա նա պետք է հուսա, որ Գվարդիոլան որքան հնարավոր է երկար կմնա այս կարգավիճակում:

Հեշտ մրցակիցներjurgen-klopp.jpg

Չնայած «Յունայթեդը» հաջողակ է վերջին շաբաթներին, բայց անկասկած մրցաշարային աղյուսակը նրան շատ է օգնել:

«Տոտենհեմը», որին անցյալ ամիս հաղթեցին 1:0 հաշվով, միակ խոշոր ակումբն է, որի հետ նրանք առնչվել են նոյեմբերի կեսերից այս կողմ: «Սանդերլենդի», «Քրիստալ Փելեսի» կամ «Զարյայի» պես թիմերի հետ խաղերը «Յունայթեդը» պետք է աչքերը փակ հաղթի յուրաքանչյուր մրցաշրջանում:

Ու չնայած նրանց մնում է հաղթել միայն իրենց բաժին ընկած թիմերին, այնուամենայնիվ հաջորդ կիրակի Յուրգեն Կլոպի «Լիվերպուլի» դեմ խաղը կլինի նրանց առաջընթացի իսկական չափորոշիչը:

Մեկնաբանություններ

մեկնաբանություն

Տարածել