Եվրո-2016-ը ռեկորդների տեսանկյունից. թվեր և պատմություն

340

Football.uaն՝ ամփոփելով մայրցամաքային առաջնության արդյունքները, առանձնացրել է ամենահետաքրքիր ռեկորդները, որոնք սահմանվեցին Եվրո-2016-ի ընթացքում։

  • Ուկրաինան դարձավ Եվրոյի առաջին թիմը, որը 2-րդ մրցափուլից հետ կորցրեց խմբից դուրս գալու շանսերը։
  • Իսլանդիան Եվրո-2016-ի միակ թիմն էր, որը գոլ խփեց յուրաքանչյուր խաղում, ինչպես նաև մրցաշարի ամենակրտսեր մասնակիցն էր։
  • Ուելսը դարձավ Եվրոյի կիսաեզրափակիչում երբևէ հանդես եկած ամենանոսր բնակչություն ունեցող երկիրը։ Նախկինում այդպիսի ցուցանիշով առաջատարը համարվում էր Դանիան, որը հաղթել է Եվրո-1992-ում։
  • Մրցաշարի ամենաարագ խաղացողը Կինգսլի Կոմանն էր, ում հաջողվեց 32,8 կմ/ժ արագություն զարգացնել։
  • Ամենաարագ գոլը (2-րդը՝ Եվրոյի պատմության մեջ), 100-րդ վայրկյանին խփեց Ռոբերտ Լևանդովսկին եվրոպական բրազիլացիների դարպասին։ Մինչև հիմա ռեկորդը պատկանում է ռուս Դիմիտրի Կիրիչենկոյին, ով 2004-ին Հունաստանի հետ խաղում գոլ խփեց 67-րդ վայրկյանին։
  • Ամենաշատ կասեցումներ իրականացրել է Իսլանդիայի դարպասապահ Հաննես Հալդորսոնը (27)։
  • Էդեն Ազարը և Աարոն Ռեմսին կատարել են 4-ական գոլային փոխանցում, ովքեր պաշտպանում են համապատասխանաբար Բելգիայի և Ուելսի հավաքականների գույները։
  • Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցել է 4 մայրցամաքային առաջնության, խփելով 9 գոլ և, ընդհանրապես, դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով արդյունավետ հարվածներ է կատարել իր մասնակցությամբ յուրաքանչյուր Եվրոպայի առաջնությունում (2004, 2008, 2012 և 2016 թվականներ)։ Հիմա պորտուգալացին հավասարվել է լեգենդար Միշել Պլատինիին, սակայն վերը ներկայացված թվերին ֆրանսիացին հասել է մեկ Եվրոյի ընթացքում, որը, ինչպես գիտենք, 1984 թվականին էր։
  • Ռոնալդուն հայտնվեց նաև ռեկորդային՝ 21-րդ խաղում հենց Եվրոյի եզրափակիչ փուլում։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բացարձակ առաջատարը Բաստիան Շվայնշտայգերն է (38)։
  • Հատկանշական է, որ Պորտուգալիան դարձավ Եվրոն շահած առաջին երկիրը, որը ոչ մի հաղթանակ չէր տարել խմբային փուլում։
  • Եվրոյի պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչ խաղի հիմնական ժամանակ գոլ չեղավ։
  • Անտուան Գրիզմանը՝ չնայած մրցաշարի լավագույն ռմբարկուի կարգավիճակին (6 գոլ) կրկնեց Միխայել Բալակի նվաճումը, զիջելով սկզբում Չեմպիոնների եզրափակիչում, իսկ հետո Եվրոյի վճռորոշ խաղում։ Հիշեցնենք, որ հաջողությունը գերմանացուց երես թեքեց 2008-ին։ Այն ժամանակ Բալակը՝ լինելով Լոնդոնի «Չելսիի» կազմում, ցավալի կերպով հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթանակը զիջեց «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ հետո չկարողացավ դիմակայել Լուիս Արագոնեսի սաներին Ավստրիայի և Շվեյցարիայի մարզադաշտերում։
  • Եվ հակառակը. մեկ մրցաշրջանում այդ մրցանակները շահել են Ռոնալդուն ու Պեպեն, ինչպես ժամանակին իսպանացիներ Լուիս Սուարեսը, Ֆեռնանդո Տոռեսը և Խուան Մատան, հոլանդացլներ Հերալդ Վանենբուրգը, Բերրի վան Առլեն, Ռոնալդ Կումանը և Հանս վան Բրեկելենը։
  • Եզրափակիչում տանուլ տալով Ֆրանսիան ընդհատեց տնային միջազգային մրցաշարերում իր հաղթական շարքը՝ 18 խաղ։ 1984-ին և 1998-ին Գալիական աքլորները չճաշակեցին պարտության դառնությունը։
  • Ռենատու Սանչեսն ամենաերիտասարդ խաղացողն էր, ով եզրափակիչում դաշտում հայտնվեց։ Այդ պահին մյունխենյան «Բավարիայի» նորաթուխ կիսապաշտպանը 18 տարեկան և 328 օրեկան էր, ընդ որում Ռենատուն գերազանցեց իր համերկրացի Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը։ Իսկ ամենատարեց չեմպիոնը Ռիկարդու Կառվալյուն էր՝ 38 տարեկան և 53 օրեկան։ Եթե ընդհանուր առմամբ ներկայացնեք, առաջնության եզրափակիչ փուլի ամենատարեց խաղացողը հունգարացի դարպասապահ Գաբոր Կիրայն էր (40 տարեկան և 86 օրեկան)։
  • Հետաքրքրական է, որ Պորտուգալիա-Ֆրանսիա հանդիպմանը ներկա է գտնվել 75 868 հանդիսատես, և դա 2-րդ արդյունքն է Եվրոպայի առաջնության եզրափակիչների պատմության մեջ։ Մինչև հիմա այդ ռեկորդը պահպանում է «Սանտյագո Բեռնաբեուն», որտեղ 1964-ին Իսպանիա-ԽՍՀՄ հանդիպմանը ներկա էր մոտ 79 հազար երկրպագու։ Այդուհանդերձ՝ հաճախելիությամբ Եվրո-2016-ում ռեկորդակիրը եղավ տանտերերի և Իսլանդիայի միջև քառորդ եզրափակիչը՝ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում (76 833 հանդիսատես)։
  • Ընդհանուր առմամբ Ֆրանսիա էր ժամանել 2 մլն 427 303 երկրպագու, և դա նույնպես պատմական նվաճում է։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր Եվրո-1988-ին։

Մեկնաբանություններ

մեկնաբանություն

Տարածել