Արտասովոր Ռուի. ինչպես հրաժարվել հարձակվողի կարիերայից ու դառնալ աստղային դարպասապահ

952

Հետաքրքիր փաստ. Եվրոպայի առաջնությունը հաղթած 14 պորտուգալացիներից 10-ը «Սպորտինգ» ակադեմիայի սաներ են: Այս ֆենոմենը հասկանալու համար eurosport-ը ուսումնասիրել է դարպասապահ Ռուի Պատրիսիուի կենսագրությունը:

2001-ին «Սպորտինգը» 12-ամյա տղային գնեց «Լեյրայից» 1500 եվրոյով, ու գործարքից մեկ ամիս անց տղային հայտարարեցին. «քեզանից հարձակվող դուրս չի գա, բայց ջանք գործադրելու դեպքում կարող ես դարպասում կանգնել»: Պատրիսիուն չէր պատրաստվում շրջանակի մեջ կանգնել, բայց հետդարձի ճանապարհ չկար: Եթե քեզ համար վճարել են, ապա չես կարող «ոչ» ասել ու վերադառնալ հին ակումբ:

Ռուին զրոյից սովորեց թագավոր դառնալ: 14 տարեկանում նա թիմում ամենաբարձրահասակն էր, 15-ում հայտնվեց Մ-16 հավաքականում, իսկ 18-ում մեկնարկեց «Սպորտինգում»: Նրա առաջին խաղն ավելի քան հաջող էր. խաղից 15 րոպե առաջ Ռուին կարողացավ հետ մղել «Մարիտիմուի» 11-մետրանոցը ու պահպանել 1:0 հաշիվը: Երկրորդական հարձակվողից հեռանկարային դարպասապահ դառնալը զբաղեցրեց  հինգուկես տարի: Դրանում է «Սպորտինգի» մեծությունը. նախ բացահայտել տաղանդը, այնուհետև այն զարգացնել մաքսիմալ արագ:

2008-ին նրան ցանկանում էր գնել «Ինտերը», բայց «Սպորտինգը» չհամաձայնվեց: 2009-ին նույն պատճառով չվաճառեց նաև «ՄՅՈւ»-ին: 2012-ին Ռուիով հետաքրքրվեց Վիլաշ-Բոաշը. Անդրեն մտադիր էր վաճառել Չեխին ու գնել Պատրիսիուին, բայց ծրագիրը խափանվեց վաղաժամ հեռացման պատճառով: Այնուհետև հորիզոնում հայտնվեց «Մոնակոն», բայց նորից՝ չդիպավ նշանակետին:  Այնուհետև «Բարսելոնան» դիտարկում էր Ռուիին որպես Վալդեսի փոխարինող, բայց նորից համաձայնության չեկավ: Այս ցանկին ավելացրեք նաև «Արսենալին» ու «Լիվերպուլին»:

Հիմա Պատրիսիուն «Սպորտինգի» կուռքն է. նրա հաշվին կա 400 խաղ: Լիսաբոնցիների հետ Ռուին ազգային գավաթներից բացի ոչինչ չի հաղթել, բայց վերջին տարիներին նրան հանդեպ իրենց հարգանքն են հայտնել Ժոզե Մոուրինյոյի ու Իկեր Կասիլյասի պես լեգենդար մարդիկ:

Եվրո-2016-ը շքեղ մրցաշրջանի պսակն է: Սուպերլիգայում Պատրիսիուն հետ է մղել հարվածների 76.3 %-ը: Եվրոպայի առաջնությունում Ռուին առանձնապես ոչնչով աչքի չընկավ, բայց փլեյ-օֆֆում չոր պահեց դարպասը խորվաթների հետ խաղում, այնուհետև հիացրեց Լեհաստանի հետ 11-մետրանոց հարվածաշարում, հետո չեզոքացրեց Բեյլին, իսկ վերջում մենահամերգ տվեց ֆրանսիացիների հետ խաղում:

Ահա նրա ձեռբերումները.

  • 7 սեյվ եզրափակչում (ամենաշատը Եվրոյում 1980-ից ի վեր)
  • 3 ընդհատած քրոս եզրափակչում
  • 335 գոլազուրկ րոպե
  • 20 սեյվ մրցաշարի ընթացքում ըստ WhoScored-ի, 17՝ ըստ Squawka-ի
  • 80% հետ մղած հարվածներ Եվրոյում
  • մրցաշարի խորհրդանշական հավաքականում արժանի տեղ
  • Լավագույն դարպասապահի կոչում WhoScored-ի կողմից
  • Համեմատություն Բուֆոնի հետ, ընդ որում՝ արդեն ոչ միայն արտաքին:

Նախորդ պայմանագրով Պատրիսիուի զիջողագինը 40 մլն եվրո էր: Այժմ՝ 45 միլիոն: Նրա իրավունքների 17,5%-ը պատկանում է Ժորժե Մենդեշին, ուստի նրա տեղափոխությունը թոփ-ակումբ անխուսափելի է:

Մեկնաբանություններ

Տարածել