ԵՎՐՈ-2016-ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ. ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

454

Կրիշտիանու Ռունալդուն նորից բոլորից շատ հարվածեց դարպասներին, Վինսետե դել Բոսկեն հասավ Ռինուս

Միխելսին և առաջին անգամ Եվրոյում երկու հարազատ եղբայրներ խաղացին միմյանց դեմ:

Համեմատենք որոշ վիճակագրական փաստեր, որոնք տեղի են ունեցել վերջին չորս Եվրոպայի առաջնություններում:

1. Ավարտված Եվրոյում 24 հավաքականների կազմում եղել են 139 ֆուտբոլիստ, որոնք ներկայացրել են անգլիական առաջնությունները: Ի դեպ, Անգլիան և Գերմանիան միշտ առաջ են լինում այս ցուցանիշով մյուս երկրներից: Վերջին 4 առաջնություններում, Ռուսաստանը առաջին անգամ չմտավ հնգյակ այս ցուցանիշով:

2004. Անգլիա 58 խաղացող, Գերմանիա՝ 50, Իտալիա՝ 46, Իպանիա՝ 36, Ռուսաստան՝ 27:

2008. Գերմանիա՝ 56, Անգլիա՝ 42, Իսպանիա՝ 40, Իտալիա՝ 37, Ռուսաստան՝ 29:

2012. Անգլիա՝ 79, Գերմանիա՝ 47, Իսպանիա՝ 33, Իտալիա՝ 31, Ռուսաստան՝ 29:

2016. Անգլիա՝ 139, Գերմանիա՝ 66, Իտալիա՝ 55, Թուրքիա՝ 36, Իսպանիա՝ 34:

2. «Լիվերպուլի» և «Յուվենտուսի» 12 ֆուտբոլիստ մասնակցեցին այս Եվրոյին: Երկու անգլիական ակումբներ մտան լավագույն եռյակ՝

2004. «Բավարիա» (Գերմանիա), «Բարսելոնա» (Իսպանիա), «Յուվենտուս» (Իտալիա)՝ բոլորը 9 խաղաող:

2008. «Լիոն» (Ֆրանսիա), «Պանատինաիկոս» (Հունաստան)՝ 10, «Բավարիա» (Գերմանիա), «Գալաթասարայ» (Թուրքիա)՝ 9:

2012. «Բավարիա» (Գերմանիա)՝ 12, «Ռեալ» (Իսպանիա)՝ 11, «Դինամո» (Ուկրաինա)՝ 10:

2016. «Լիվերպուլ» (Անգլիա), «Յուվենտուս» (Իտալիա)՝ 12, «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 11, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 10:

Այս անգամ «Բավարիան» ուղարկեց իննը ֆուտբոլիստ: Չեմպիոնների Լիգայի հաղթող «Ռեալը»՝ 8, Եվրոպա Լիգայի հաղթող «Սևիլիան»՝ 4:

3. 2004 թվականին ամենակոպիտ թիմերը դարձել էին Բուլղարիայի և Ռուսաստանի հավաքականները: Երեք խաղերում, այս հավաքականների ֆոըտբոլիստները վաստակել են 15 դեղին քարտ: 2008 թվականին մրցավարները ամենաշատը զգուշացրել են թուրք ֆուտբոլիստներին (հինգ խաղում 16 դեղին քարտ և մեկ հեռացում): Եվրո-2012- ին այս ցուցանիշներով առաջատարներն էին՝ Հունաստան (4 խաղ, 11 դեղին և 1 կարմիր քարտեր), Իռլանդիա (3 խաղ, 8 դեղին 1 կարմիր), Իտալիա (6 խաղ, 16 դեղին քարտ)

Ավարտված մրցաշարում ամենաշատը զգուշացրել են իտալացիներին՝ 18 զգուշացում, 13 զգուշացումներ վաստակել են Ֆրանսիայի և Պորտուգալիայի ֆուտբոլիստները, արձանագրվեց նաև 3 կարմիր քարտ:

5. Եվրո-2008-ին Ռոման Պավլուչենկոն 26 անգամ հարվածեց դարպասներին: 2012 թվականին Կրիշտիանու Ռոնալդուն գերազանցեց նրան՝ հարվածելով դարպասներին 35 անգամ: Ավարտված մրցաշարում պորտուգալացին նույնպես գերազանցեց բոլորին:

Այս ցուցանիշով առաջատարները վերջին 4 Եվրոպայի առաջնություններում՝

2004. Թիերի Անրի (Ֆրանսիա)՝ 22 հարված, Ռուդ վան Նիստերլոյ (Հոլանդիա)՝ 19, Կրիստիան Վիերի (Իտալիա)՝ 15, Լուիշ Ֆիգու (Պորտուգալիա)՝ 15:

2008. Ռոման Պավլուչենկո (Ռուսաստան)՝ 26 հարված, Ֆերնանդո Տորես (Իսպանիա)՝ 18, Դավիթ Վիլիա (Իսպանիա)՝ 15:

2012. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա)՝ 35 հարված, Մարիո Բալոտելի (Իտալիա)՝ 26, Քարիմ Բենզեմա (Ֆրանսիա)՝ 18, Անդրեաս Ինիեստա (Իսպանիա)՝ 18:

2016. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա)՝ 46 հարված, Անտուան Գրիզման (Ֆրանսիա)՝ 26, Գարեթ Բեյլ (Ուելս)՝ 25:

Այլ հետաքրքիր փաստեր

1. Պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչ մրցաշարերում երկու հարազատ եղբայրներ խաղացին իրար դեմ՝ Տաուլյանտ Ջակա (Ալբանիա) և Գրանիտ Ջակա (Շվեյցարիա):

2. Իտալիայի հավաքականը դարձավ առաջատար եզրափակիչներում հետխաղայա 11 մետրանոց հարավածարներին մասնակցելու քնակով: ¼ Եզրափակիչում Գերմանիայի հավաքականի հետ, դա եղավ հինգերորդը իտալացիների համար: Երկու անգամ հաղթել են և երեք անգամ պարտվել: Եվորներում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարեր չորսական անագամ իրացրել են իսպանացիները, հոլանդացիները և անգլիացիները:

3. Եզրափակիչ խաղում Ֆրանսիայի և Պորտուգալիայի ֆուտբոլիստները ընդհանուր վաստակել են 10 դեղին քարտ: Սա պատմության մեջ ամենակոպիտ եզրափակիչն էր:

4. Իսպանիայի հավաքականի մարզիչ Վինսենտե դել Բոսկեն հասավ հոլանդացի Ռինուս Միխելսին Եվրոյում  անպարտելի խաղերի քանակով: Դել Բոսկեի ղեկավարության օրոք իսպանացիները չեն պարտվել 8 անընդմեջ խաղերում (2012-2016):

5. Իսլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լարս Լագերբեկը դարձավ ռեկորդակիր՝ եզրափակիչներում մասնակցության քանակով, որպես գլխավոր մարզիչ: Ավելի շուտ նա մարզում էր Շվեդիայի հավաքականը Եվրո-2000, 2004 և 2008թթ.:

6. Չեխիայի հավաքականի դարպասապահ Պետեր Չեխը դարձավ առաջատար բաց թողած գնդակների քանակով, նա բաց է թողել 21 գնդակ (2004-2016):

7. Սլովակ Օնդրեյ Դուդան՝ փոխարինման մտնելով, մեկ րոպե անց գրավեց Ուելսի հավաքականի դարպասը: Այդպիսի արդյունք գրանցել են իտալացի Ալեսանդրո Ալտոբելին (1988) և իսպանացի Խուան Վալերոնը (2004):

8. Գրանցվեց ամենարագ 11 մետրանոցը եզրափակիչ մրցաշարերում: Ֆրանսիացիների դեմ խաղում իռլանդացի Ռբերտ Բրեդին խաղի 118-րդ վայրկյանին իրացրեց 11 մետրանոց հարվածը:

Մեկնաբանություններ

մեկնաբանություն

Տարածել