ԻՆՉՊԻՍԻ ԵՎՐՈ, ԱՅՆՊԻՍԻ ՉԵՄՊԻՈՆ

819

«Պորտուգալիայի հավաքականը կարող է Եվրո-2016-ի եզրափակիչը վերածել մղձավանջի, նրանք լավ գիտեն՝ ինչ է պետք անել դրա համար»։ 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն Թիերի Անրին այս խոսքերն ասել է որպես իր հավաքականի երկրպագու. նա վախենում էր Կրիշտիանու Ռոնալդուից, ով ի վիճակի է ֆրանսիացիներից խլել ևս մի բաղձալի տիտղոս։

Բայց շատերը բարեկամ Թիերիին մի քիչ այլ կերպ հասկացան։ Իբր՝ պորտուգալացիներն ընդունակ են եզրափակիչն անհամ ծամոնի վերածել, ամորձատել այն, իսկ հետո իրենց սուպերաստղի օգնությամբ ամեն ինչ լուծել մի ակնթարթում։

Եվ այդ ընկալումը զարմանալի չէ. քիչ էր այն, որ փայլուն ֆուտբոլն ընդհանրապես տեղ չունի խոշոր մրցաշարերի գլխավոր հանդիպումներում, դեռ ներկայիս Եվրոն էլ մեզ նաև սովորեցրեց, որ խաղերի մեծ մասի ելքը վճռվում է սուպերռացիոնալ և բացարձակ դժգույն ձևով։ Ընդ որում այստեղ Պորտուգալիան ոչ միայն առաջին շարքում է, այլև «գորշ շարժման» իսկական դրոշակակիրն է։

Ոչ, իհարկե մարտավարական խորամանկությունների և հնարամիտ անհատական դիմակայությունների սիրահարները կարող էին վերջին մասում շատ հետաքրքիր բաներ գտնել։ Բայց այդ գնահատողները բացարձակ փոքրամասնություն են։ Երկրպագուական լայն զանգվածներին միանգամայն այլ բան է պետք. շատ գոլեր, հանդուգն սյուժե, խաղ առանց դաշտի կենտրոնի։

Սրանով լիուլի էր ավարտված Եվրոն։ Եթե հաշվենք այն մի քանի հանդիպումները, որտեղ մի թիմն ակնհայտ հզոր էր մյուսից, կմտաբերենք միայն մի հանդիպում, որտեղ թիմերն ուրախացրին շարքային երկրպագուին արգելակների բացակայությամբ և լիարժեք բաց խաղով։ Բայց… Հենց այնտեղ էր մասնակցում մեր ձանձրալի դրոշակակիրը։

Ինչպես արդեն հասկացաք՝ խոսքը Պորտուգալիա-Հունգարիա հանդիպման մասին է, որն ավարտվեց ներկայիս Եվրոյի համար չտեսնված 3-3 հաշվով։ Չէ՞ որ կարողանում են, եթե ուզում են։ Բայց որպեսզի ցանկանային եզրափակիչում այդպես հանդես գալ, նույնիսկ ֆանտաստիկայի ժանրում անհնար էր պատկերացնել։ Բոլորը նախապես իրենց համար ուրվագծել էին կիրակնօրյա երեկոն Սեն-Դենիում. ֆրանսիացիները՝ տրիբունաներից հրավառված, առաջ են ընթանում, պորտուգալացիները նրանց չեն թողնում և որսում են իրենց շանսը, որի հնարավորությունը՝ իր հերթին, շատ բանով սառեցնում է ֆրանսիական կրակը։

Մի՞թե ճիշտ չէ։ Մի՞թե եզրափակչից առաջ այդպես չէիք մտածում։ Մի՞թե ընդհանրապես հնարավոր էր այլ կերպ մտածել։ Չնայած՝ ամեն ինչ այդպես էլ ընթացավ։ Ճիշտ է՝ ամենասկզբում եղավ ֆրանսիական գրոհների փայլատակում, որն ավարտվեց Անտուան Գրիզմանի գլխի գեղեցիկ հարվածով, և ոչ պակաս արդյունավետ կասեցված Ռուի Պատրիսիուի ջանքերով, բայց այն շարունակական չեղավ։ Այնպես որ այդ հարվածը կգրանցենք «Մարսելյեզի» կատարման բարերար ազդեցությանը։ Իսկ հետո սկսվեց այն, ինչը ենթադրում էին բոլորը, և ինչն այդպես տանջում էր Անրիին։ Բայց եթե նա իրոք վախենում էր բացառապես Ռոնալդուից, ապա 1-ին խաղակեսի 25-րդ րոպեին պետք է որ մղձավանջներն այլևս չտանջեին ֆրանսիացի լեգենդին, քանի որ դաշտից հեռացավ պորտուգալացիների գլխավոր աստղը։

Հիշելով իր կարիերայում առաջին Եվրոյի եզրափակչից հետո Ռոնալդուի արցունքները, որ տանը պարտվեցին հույներին, բոլորը գուշակում էին, թե այսօ՞ր ինչի համար պետք է արտասվի Կրիշտիանուն. ոմանք կրկին գուշակում էին պարտության համար, ոմանք՝ հաղթանակի ուրախության համար։ Ոչ ոք ճիշտ չգուշակեց. նա արտասվում էր անզորությունից, վնասվածքի պատճառով հանդիպումը շարունակել չկարողանալու համար։

Սա պատահեց այն բանից հետո, երբ պորտուգալացուն մխրճվեց Դիմիտրի Պայետը։ Նույնիսկ այսպիսի միտք ծագեց. արդյոք նա համերկրացի Գրիզմանին այն աստիճանի չի՞ նախանձում, որ ցանկանում է այսպիսի այլանդակ ձևով նրան զրկել մրցաշարի լավագույն խաղացողի կոչումից. Գրիզմանի գլխավոր մրցակից Ռոնալդուի հանդեպ ընդհանուր կարեկցանքը, ով փորձում էր շարունակել խաղը, բայց՝ անհաջող, այդ պահին Անտուանին հաղթահարելու համար պետք էր եզրափակիչում ինչ-որ անհավանական բան կատարեր։

Բայց թողնելով այս աստիճանի մոլագարային գաղտնազերծումը (թեկուզ այդ դրվագը խաղային էր, բայց Պայետը կեղտոտ գործեց), կարելի է արձանագրել. երբեք այնպիսի դեպք չէր եղել, երբ գլխավոր աստղը դաշտից այդքան վաղաժամ հեռանար։ Հանդիպումն անմիջապես որբացավ։ Բայց պորտուգալացիները հնարավորություն ստացան ապացուցելու, որ իրենք ամենևին էլ իրենց արքայի շքախումբը չեն, առանց նրա էլ իրենք լիարժեք թիմ են։

Դա ապացուցեցին այս Եվրոյի իրենց սովորական ձևով. կենտրոնացան մրցակցի գրոհները տապալելու վրա։ Այսպիսի իրավիճակներում մնում է միայն հանդիսատեսներին կարեկցել։ Հիմնականում նրանք դիտում էին տարբեր բախումներ և ոտքերին հարատև հարվածներ, այլ ոչ թե կոմբինացիաներ և հնարքներ։

Խաղի մեկնարկում հիշատակված այն փայլատակումից հետո ֆրանսիացիները մի պահ էլ ունեցան 1-ին խաղակեսում. այդ պահի լավագույն խաղացող Մուսա Սիսոկոն հարվածեց մոտ տարածությունից, բայց կրկին անթերի գործեց Պատրիսիուն։ Իսկ պորտուգալացիները ոչ մի անգամ չկարողացան հարվածել դարպասին։

Նույն կերպ սկսվեց նաև 2-րդ խաղակեսը։ Ֆրանսիան ճնշում էր, փորձում էր մրցակցի էշելոնային պաշտպանությունում ճեղքեր գտնել, իսկ Պորտուգալիան անշտապ պաշտպանվում էր՝ ոչ առանց հաջողության փորձելով փակել այդ բոլոր ճեղքերը։

Հասկանալով, որ այդպիսի պաշտպանությունը ճեղքելու հնարավորությունը եզրում է, քանի որ կենտրոնը բետոնի էր նման, Դեշամը դաշտ հանեց Կինգսլի Կոմանին։ Փոխարինվեց Պայետը. Մավրն իր գործն արեց, մավրը կարող է հեռանալ։ Առավել ևս, որ դասական իմաստով նրան անհնար է եզրային կիսապաշտպան անվանել։

Կոմանը բավական շուտ ապացուցեց, որ Դեշամը ճիշտ ուղղությամբ էր մտածում. նրա «կախումից» հետո Գրիզմանը կրկին արդյունավետ հարվածեց գլխով, ընդ որում՝ այս անգամ շատ ավելի շահեկան դիրքից։ Սակայն գնդակը թիրախի կողքով անցավ։

Ֆրանսիացիները չէին հեռանում մրցակցի տուգանայինից, իսկ պորտուգալացիները հլու-հնազանդ հանդուրժում էին։ Մնում էր սպասել միայն հանգուցալուծմանը. կամ առաջինները վերջնականապես կճնշեն, կամ էլ երկրորդները կնետվեն հակագրոհի։ Յուրաքանչյուր ակնթարթ ամեն ինչ ավելի էր հստակեցվում. ով գոլ խփի՝ նա էլ կհերոսանա։

Հավանաբար պետք է Օլիվյե Ժիրուն գոլ խփեր, ով ինչ-որ պահի, թիմակիցների ջանքերով հայտնվեց հարվածային դիրքում։ Բայց կրկին փրկեց Ռուի Պատրիսիուն, ով հաստատ դառնում էր եզրափակչի հերոսը։ Իսկ հետո նրա թիմակիցները՝ չլսված բան, մեկ գրոհում 2 հարված կատարեցին Հուգո Լյորիսի դարպասին։ Բայց նա էլ պակաս փորձառու չէր։

Իսկ այն ժամանակ, երբ Պատրիսիուն անզոր գտնվեց Ժինյակի հարձակումից հետո, ով Պեպեին «դրել էր 5-րդ կետի» վրա և հարվածել դարպասին, պորտուգալացուն օգնության հասավ դարպասաձողը։ Եվ հիմնական ժամանակն այդպիսի խաղի և այդպիսի առաջնության համար ավարտվեց միանգամայն տրամաբանական՝ 0-0։

Չնայած՝ լրացուցիչ ժամանակն էլ «Ստադ դե Ֆրանսի» հանդիսատեսներին ոչնչով չուրախացրեց։ Գուցե պորտուգալացիների գրոհները ոմանց համար անսպասելի էին, ոմանց համար՝ սպասելի, բայց հանկարծ ֆրանսիացիների գրոհներից ավելի վտանգավոր դարձան։ Դաշտում հայտնված Էդերն ընդհանրապես իր թիմի համար առաջին գոլային պահն ունեցավ։ Բայց գնդակը դիպավ ուղիղ Լյորիսին։

Հետո անհեթեթ պահ եղավ, երբ ձեռքով խաղաց Էդերը, իսկ մրցավարն այն վերագրեց Կոսյելնիին։ Նրան պարգևատրեց դեղին քարտով և դարպասից 20 մ հեռավորության վրա շատ վտանգավոր տուգանայինով։ Սակայն վերին ուժերն ուղղեցին մրցավարի վրիպումը՝ Ռաֆայել Գերեյրոյի հարվածից հետո գնդակն ուղարկելով հորիզոնական դարպասաձողին։

Բայց դրանք նախազգուշական զանգակներն էին, իսկ մեծ զանգը ղողանջեց 109-րդ րոպեին։ Սանտուշի գաղտնի զենք Էդերը, ով հավանաբար չէր հայտնվի դաշտում, եթե չլիներ Ռոնալդուի վնասվածքը, վերցրեց ու գոլ խփեց՝ տուգանային չհասած։ Եվ այստեղ Լյորիսը, ով գերազանց անցկացրեց ողջ մրցաշարը, բաց թողեց գոլը։Ի՞նչ ասես։ Ըստ երևույթին Պորտուգալիան ամենատրամաբանական չեմպիոնն էր այս Եվրոյի համար։ Եվրո, որտեղ կարգապահությունն ու կազմակերպվածությունը գերազանցեցին բարձր կարգին, իսկ իրատեսությունը և հաշվենկատությունը՝ խաղի գեղեցկությանը։

Բորիս Լեվին

Սպորտֆակտ

Մեկնաբանություններ

Տարածել