«Սթադ դե Ֆրանսի» ցեցերը

675

Եվրո-2016-ի Ֆրանսիա – Պորտուգալիա  եզրափակիչը խաղային առումով երկար չի մնա մարդկանց հիշողության մեջ: Բայց այն կհիշվի ցեցերի արտասովոր ներխուժմամբ «Սթադ դե Ֆրանս»:

Խաղացողներն ու մարզիչները թաքստոց էին փնտրում, մինչ հազարավոր ցեցեր ներխուժել էին դաշտ խաղից առաջ:

Անգլիացի մրցավար Մարկ Կլատենբուրգը փորձում է հետ մղել ցեցերին: Խաղի ընթացքում Պորտուգալիայի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն ծնկի ծանր վնասվածքի պատճառով ստիպված էր լքել դաշտը, երբ հենց այդ պահին նրա դեմքին հայտնվեց ցեց, ով ընդամենը մի քանի ժամում Թվիթերում հավաքեց 10.000-ից ավելի հետևորդ:

BBC-ի հաղորդավար Գարի Լինեկերի տվյալներով՝ դա մարզադաշտի աշխատողների կոպիտ սխալի պատճառով էր:

«Մենք միակը չենք, ով ողջ խաղի ընթացքում ձեռքերն էր թափահարում, քանի որ «Սթադ դե Ֆրանսում»  ցեցերի ներխուժում էր եղել,- կատակեց անգլիացի հարձակվողը: -Նրանք ամենուր են, հավանաբար նախորդ գիշեր աշխատողները լույսերը միացրած էին թողել, ինչը լավ չէին ընդունել: Կարծես թե այս երեկո մեզ հարկավոր է ոչ միայն ֆուտբոլային գնդակ, այլև՝ ցեցագնդակ: Հուսով եմ՝ ցեցերին կմաքրեն նախքան նրանք հարվածելու շանս կստանան»:

Թվիթերում երկրպագուները կատակում են՝ ասելով, որ Իսլանդիայի հետխղայա ծափահարությունները փաստորեն ընդամենը ցեցերին սպանելու փորձ են եղել:

Մի երկրպագու գրել է. «Եթե ցեցերը մի քիչ կազմակերպված խաղային, կարող էին հաղթել այս հանդիպումը: Բայց նրանք ամենուր են»:

Կարծիք կա նաև, որ դաշտի բոլոր կողմերից վակումային սարք է գործածվել թռչող էակների մի մասին հեռացնելու նպատակով:

Ահա այս անկոչ հյուրերը դարձան Եվրո-2015-ի եզրափակիչ խաղի «զարդը»: Նշենք, որ հավելյալ ժամանակում այն հաղթեց Պորտուգալիայի հավաքականը շնորհիվ Էդերի խփած միակ գոլի: 3622D3A400000578-3683490-The_swarm_was_attracted_to_the_Stade_de_France_after_ground_staf-a-3_14682258042363622EC6900000578-3683490-The_invasion_of_insects_will_have_come_as_an_unwanted_distractio-a-6_14682258042413623041F00000578-3683490-Clattenburg_and_his_fellow_match_officials_are_surrounded_by_the-a-8_146822580424436235A7300000578-3683490-image-a-16_14682261529563623543000000578-3683490-Portugal_defender_Pepe_swats_away_a_moth_ahead_of_the_final_agai-a-4_14682258042373623632D00000578-3683490-Ronaldo_was_clearly_not_a_fan_of_the_moths_as_he_tried_to_prepar-a-11_146822580424936235FCD00000578-3683490-The_moths_also_made_life_difficult_for_the_various_broadcasting_-a-13_14682258042523627556B00000578-3683490-image-a-29_14682275388743623A97400000578-3683490-image-m-23_1468227369697

Մեկնաբանություններ

Տարածել